Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոր բանակցություններ` նոր պայմաններով

Նոր բանակցություններ` նոր պայմաններով
16.02.2013 | 18:17

«Ռուսաստանի ձայն» ռադիոկայանին հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Պաշտոնական Երեւանը կհրաժարվի Թուրքիայի հետ ստորագրված արձանագրություններից, եթե Անկարան շարունակի ձգձգել դրանց վավերացումը»: Նա նշել է, որ եթե Թուրքիան չի վավերացնում արձանագրությունները, Հայաստանը կարող է հարցը հանել խորհրդարանի օրակարգից ու չեղյալ հայտարարել իր ստորագրությունը: «Իսկ դրանից հետո, եթե Անկարան, այդուամենայնիվ, ցանկանա բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, անհրաժեշտ կլինի անցկացնել նոր բանակցություններ՝ նոր պայմաններով»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 2017

Մեկնաբանություններ